B ԽՈՐՀՐԴԻ 1978 թվականի հուլիսի 25 ի թիվ 78/660 ՉՈՐՐՈՐԴ ՀՐԱՀԱՆԳ Որոշակի տեսակի ընկերությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների մասին` հիմնված Պայմանագրի 54 (3) (է) հոդվածի հիման վրա (ՊՏ L 222, 14.8.1978թ., էջ 11) Փոփոխված Պաշտոնական տեղեկագիր No page date M1 Խորհրդի 1983 թվականի հունիսի 13 ի թիվ 83/349/ԵՏՀ յոթերորդ հրահանգով L 193 1 18.07.1983թ. M2 Խորհրդի 1984 թվականի նոյեմբերի 27 ի 84/569/ԵՏՀ հրահանգով L 314 28 4.12.1984թ. M3 M4 M5 M6 M7 Խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 89/666/ԵՏՀ տասնմեկերորդ հրահանգով Խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 8 ի թիվ 90/604/ԵՏՀ հրահանգով Խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 8 ի թիվ 90/605/ԵՏՀ հրահանգով Խորհրդի 1994 թվականի մարտի 21 ի թիվ 94/8/ԵՀ հրահանգով Խորհրդի 1999 թվականի հունիսի 17-ի թիվ 1999/60/ԵՀ հրահանգով L 395 36 30.12.1989թ. L 317 57 16.11.1990թ. L 317 60 16.11.1990թ. L 82 33 25.03.1994թ. L 162 65 26.06.1999թ. M8 Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2001 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 2001/65/ԵՀ հրահանգով L 283 28 27.10.2001թ. M9 Խորհրդի 2003 թվականի մայիսի 13-ի թիվ 2003/38/ԵՀ հրահանգով L 120 22 15.05.2003թ. M10 Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2003 թվականի հունիսի 18 ի թիվ 2003/51/ԵՀ հրահանգով M11 Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2006 թվականի մայիսի 17 ի թիվ 2006/43/ԵՀ L 178 16 17.07.2003թ. L 157 87 9.06.2006թ.
հրահանգով M12 Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2006 թվականի հունիսի 14 ի թիվ 2006/46/ԵՀ հրահանգով L 224 1 16.08.2006թ. M13 Խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 2006/99/EC հրահանգով L 363 137 20.12.2006թ. M14 Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2009 թվականի հունիսի 18 ի թիվ 2009/49/ԵՀ հրահանգով L 164 42 26.06.2009թ. Փոփոխված A1 Հունաստանի անդամակցության մասին ակտով L 291 17 19.11.1979թ. A2 Իսպանիայի և Պորտուգալիայի անդամակցության մասին ակտով A3 Ավստրիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին ակտով L 302 23 15.11.1985թ. C 241 21 29.08.1994թ. (լրամշակված Խորհրդի 95/1/ԵՀ որոշմամբ, Եվրատոմ, ԱՊԵՀ) A4 Չեխիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Կիպրոսի Հանրապետության, Լատվիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Հունգարիայի Հանրապետության, Մալթայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Սլովենիայի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության անդամակցության պայմանների վերաբերյալ ակտով և այն պայմանագրերի լրամշակումներով, որոնց վրա հիմնված է Եվրոպական միությունը L 001 1.. L 236 33 23.09.2003թ. Ծանոթագրություն. Սույն համախմբված տարբերակը հղումներ է պարունակում Եվրոպական հաշվարկային միավորին և (կամ) ԵԱՄ-ին, որոնք 1999 թվականի հունվարի 1- ից պետք է հասկացվեն որպես հղումներ եվրոյին. Խորհրդի թիվ 3308/80 կանոնակարգ (ԵՏՀ) (ՊՏ L 345, 20.12.1980թ., էջ 1) և Խորհրդի թիվ 1103/97 (ԵՀ) կանոնակարգ (ՊՏ L 162, 19.06.1997թ., էջ 1)
B ԽՈՐՀՐԴԻ 1978 թվականի հուլիսի 25 ի թիվ 78/660 ՉՈՐՐՈՐԴ ՀՐԱՀԱՆԳ Որոշակի տեսակի ընկերությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների մասին` հիմնված Պայմանագրի 54 (3) (է) հոդվածի հիման վրա (78/660/ԵՏՀ) ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ, հաշվի առնելով «Եվրոպական տնտեսական համայնքի հիմնադրման մասին» պայմանագիրը և, մասնավորապես, դրա 54 (3) (է) հոդվածը, հաշվի առնելով Հանձնաժողովից ստացված առաջարկը, հաշվի առնելով Եվրոպական պառլամենտի եզրակացությունը ( 1 ), hաշվի առնելով Տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի եզրակացությունը ( 2 ), քանի որ որոշակի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ կապված տարեկան ֆինանսական հաշվետվություններ և տարեկան զեկույցներ ներկայացնելուն ու բովանդակությանը վերաբերող ազգային դրույթների համաձայնեցումը, դրանցում օգտագործվող գնահատման մեթոդները և դրանց հրապարակումը հատուկ կարևորություն է ներկայացնում մասնակիցների ու երրորդ անձանց պաշտպանության առումով, քանի որ այդ ոլորտներում միաժամանակյա համաձայնեցման անհրաժեշտություն կա այդ ձևի ընկերությունների համար, որովհետև մի կողմից այդ ընկերությունների գործունեությունը հաճախ տարածվում է պետական սահմաններից դուրս, և մյուս կողմից դրանք, իրենց զուտ ակտիվներից բացի, երրորդ անձանց ոչ մի երաշխիք չեն տրամադրում. ավելին, քանի որ նման համաձայնեցման անհրաժեշտությունն ու հրատապությունն ընդունվել ու հաստատվել է թիվ 68/151/ԵՏՀ հրահանգի ( 3 ) 2 (1) (զ) հոդվածով, ավելին, քանի որ անհրաժեշտ է Համայնքում սահմանել նվազագույն համարժեք իրավական պահանջներ այն ֆինանսական տեղեկատվության ծավալի առումով, որը միմյանց հետ մրցակցության մեջ գտնվող ընկերությունները պետք է մատչելի դարձնեն հանրությանը, քանի որ տարեկան ֆինանսական հաշվետվությունները պետք է ճշմարտացիորեն և արդարացիորեն արտացոլեն ընկերության ակտիվները և պարտավորությունները, ֆինանսական վիճակը և շահույթը կամ վնասը, և քանի որ այդ նպատակով հաշվապահական հաշվեկշռի, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունների համար պետք է սահմանվի պարտադիր կառուցվածք, և քանի որ պետք է հաստատվի ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունների և տարեկան զեկույցի նվազագույն բովանդակությունը, և քանի որ, այնուամենայնիվ, շեղում կարելի է կատարել տնտեսական ու սոցիալական փոքր կարևորություն ունեցող որոշ ընկերությունների նկատմամբ,
քանի որ ակտիվների և պարտավորությունների գնահատման զանազան մեթոդները պետք է համաձայնեցվեն այնքանով, որքանով անհրաժեշտ է ապահովել տարեկան ֆինանսական հաշվետվություններում համեմատելի ու համարժեք տեղեկատվության բացահայտումը, քանի որ բոլոր ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Հրահանգը, պետք է հրապարակվեն թիվ 68/151/ԵՏՀ հրահանգի համաձայն, և քանի որ, այնուամենայնիվ, այդ կապակցությամբ նմանապես որոշ շեղումներ կարելի է կատարել փոքր և միջին ընկերությունների նկատմամբ, քանի որ տարեկան ֆինանսական հաշվետվությունները պետք է ենթարկվեն աուդիտի իրավասու անձանց կողմից, որոնց նվազագույն որակավորումը ենթակա է հետագա համաձայնեցման, և քանի որ միայն փոքր ընկերությունները կարող են ազատվել աուդիտի այս պարտավորությունից, քանի որ, երբ ընկերությունը պատկանում է որևէ խմբի, ցանկալի է, որ այդ խմբի, որպես մեկ ամբողջության, գործունեության ճշմարիտ և արդարացի պատկերն արտացոլող ֆինանսական հաշվետվությունները հրապարակվեն, և քանի որ, այնուամենայնիվ, նախքան «Համախմբված ֆինանսական հաշվետվությունների մասին» Խորհրդի հրահանգն ուժի մեջ մտնելը, սույն Հրահանգի որոշ դրույթներից անհրաժեշտ է շեղումներ կատարել, քանի որ որոշ անդամ պետություններում օրենսդրության հետ կապված առկա դրությունից բխող դժվարությունները հաղթահարելու համար սույն Հրահանգի որոշ դրույթների իրականացման համար տրված ժամանակահատվածը պետք է ավելի երկար լինի, քան ընդհանրապես նման դեպքերում սահմանված ժամանակահատվածը, ԸՆԴՈՒՆԵՑ ՍՈՒՅՆ ՀՐԱՀԱՆԳԸ. Հոդված 1 Սույն Հրահանգով սահմանված համաձայնեցման միջոցները կիրառվում են հետևյալ տեսակի ընկերություններին վերաբերող անդամ պետությունների օրենքների, կանոնակարգերի, վարչական ակտերի նկատմամբ. Գերմանիայում die Aktiengesellschaft, die Kommanditgesellschaft auf Aktien, die Gesellschaft mit beschränkter Haftung, Բելգիայում la société anonyme/de naamloze vennootschap, la société en commandite par actions / de commanditaire vennootschap op aandelen, la société de personnes à responsabilité limitée/de personenvennootschap met beperkte aansprakelijkheid, - Դանիայում` aktieselskaber, kommanditaktieselskaber, anpartsselskaber, Ֆրանսիայում` la société anonyme, la société en commandite par actions, la société à responsabilité limitée, Իռլանդիայում` public companies limited by shares or by guarantee, private companies limited by shares or by guarantee,
Իտալիայում` la società per azioni, la società in accomandita per azioni, la società a responsabilità limitata, Լյուքսեմբուրգում la société anonyme, la société en commandite par actions, la société à responsabilité limitée, - Նիդեռլանդներում de besloten vennootschap met beperkte aansprakelijkheid, -Միացյալ Թագավորությունում public companies limited by shares or by guarantee, private companies limited by shares or by guarantee; A1 Հունաստանում η ανώνυμη εταιρία, η εταιρία περιωρισμένης ευθύνης, η ετερόρρυθμη κατά μετοχές εταιρία; A2 Իսպանիայում la sociedad anónima, la sociedad comanditiara por acciones, la sociedad de responsabilidad limitada, - Պորտուգալիայում a sociedade anónima, de responsabilidade limitada, a sociedade em comandita por açcões, a sociedadepor quotas de responsabilidade limitada, - Ավստրիայում die Aktiengesellschaft, die Gesellschaft mit beschränkter Haftung, Ֆինլանդիայում` osakeyhtiö/aktiebolag, - Շվեդիայում` aktiebolag, A4 Չեխիայի Հանրապետությունում společnost s ručením omezeným, akciová společnost, Էստոնիայում aktsiaselts, osaühing, Կիպրոսում Δημόσιες εταιρείες περιορισμένης ευθύνης με μετοχές ή με εγγύηση, ιδιωτικές εταιρείες περιορισμένης ευθύνης με μετοχές ή με εγγύηση,
Լատվիայում akciju sabiedrība, sabiedrība ar ierobežotu atbildību, Լիտվայում akcinės bendrovės, uždarosios akcinės bendrovės, Հունգարիայում részvénytársaság, korlátolt felelősségű társaság, Մալթայում kumpanija pubblika public limited liability company,kumpannija privata private limited liability company, soċjeta in akkomandita bil-kapital maqsum f'azzjonijiet partnership en commandite with the capital divided into shares, Լեհաստանում spółka akcyjna, spółka z ograniczoną odpowiedzialnością, spółka komandytowo-akcyjna, Սլովենիայում delniška družba, družba z omejeno odgovornostjo, komanditna delniška družba, Սլովակիայում akciová spoločnosť, spoločnosť s ručením obmedzeným, M13 - Բուլղարիայում` акционерно дружество, дружество с ограничена отговорност, командитно дружество с акции, Ռումինիայում` societate pe acţiuni, societate cu răspundere limitată, societate în comandită pe acţiuni: M5 Սույն Հրահանգով սահմանված համաձայնեցման միջոցները կիրառվում են նաև հետևյալ տեսակի ընկերություններին վերաբերող անդամ պետությունների օրենքների, կանոնակարգերի, վարչական ակտերի նկատմամբ. ա) Գերմանիայում` die offene Handelsgesellschaft, die Kommanditgesellschaft, բ) Բելգիայում` la société en nom collectif/de vennootschap onder firma, la société en commandité (SIC! commandite) simple/de gewone commanditaire vennootschap, գ) Դանիայում` interessentskaber, kommanditselskaber, դ) Ֆրանսիայում`
la société en nom collectif, la société en commandite simple, ե) Հունաստանում` η ομόρρυθμος εταιρία, η ετερόρρυθμος εταιρία, զ) Իսպանիայում sociedad colectiva, sociedad en comandita simple, է) Իռլանդիայում partnerships, limited partnerships, unlimited companies, ը) Իտալիայում la società in nome collettivo, la società in accomandita semplice, թ) Լյուքսեմբուրգում la société en nom collectif, la société en commandite simple, ժ) Նիդեռլանդներում de vennootschap onder firma, de commanditaire vennootschap, ժա) Պորտուգալիայում sociedade em nome colectivo, sociedade em comandita simples, ժբ) Միացյալ Թագավորությունում partnerships, limited partnerships, unlimited companies, (ժգ) Ավստրիայում die offene Handelsgesellschaft, die Kommanditgesellschaft, ժդ) Ֆինլանդիայում avoin yhtiö/ öppet bolag, kommandiittiyhtiö/kommanditbolag, ժե) Շվեդիայում handelsbolag, kommanditbolag, A4 ժզ) Չեխիայի Հանրապետությունում veřejná obchodní společnost, komanditní společnost, družstvo, ժէ) Էստոնիայում täisühing, usaldusühing, ժը) Կիպրոսում Ομόρρυθμες και ετερόρρυθμες εταιρείες (συνεταιρισμοί), ժթ) Լատվիայում
pilnsabiedrība, komanditsabiedrība, ի) Լիտվայում tikrosios ūkinės bendrijos, komanditinės ūkinės bendrijos, իա) Հունգարիայում közkereseti társaság, betéti társaság, közös vállalat, egyesülés, իբ) Մալթայում Soċjeta f'isem kollettiv jew soċjeta in akkomandita, bil-kapital li mhux maqsum f'azzjonijiet meta s- soċji kollha li għandhom responsabbilita' llimitata huma soċjetajiet tat-tip deskritt f'sub paragrafu 1 en nom collectif ընկերակցություն կամ en commandite ընկերակցություն, որի կապիտալը բաժանված չէ բաժնետոմսերի, երբ անսահմանափակ պատասխանատվությամբ բոլոր մասնակիցները 1 ին պարբերության մեջ նկարագրված ընկերակցություններ են, իգ) Լեհաստանում spółka jawna, spółka komandytowa, իդ) Սլովենիայում družba z neomejeno odgovornostjo, komanditna družba, իե) Սլովակիայում verejná obchodná spoločnosť, komanditná spoločnosť, M13 իզ) Բուլղարիայում` събирателно дружество, командитно дружество, իէ) Ռումինիայում` asocietate în nume colectiv, societate în comandită simplă M5 երբ բոլոր անդամները, որոնք անսահմանափակ պատասխանատվություն ունեն, համարվում են առաջին ենթապարբերությունում սահմանված ընկերություններ կամ ընկերություններ, որոնց վրա չեն տարածվում անդամ պետությունների իրավունքները, սակայն թիվ 68/151/ԵՏՀ հրահանգում սահմանված ընկերություններին համադրելի կազմակերպաիրավական ձև ունեն Սույն Հրահանգը տարածվում է նաև երկրորդ ենթապարբերությունում սահմանված այն ընկերությունների կամ ֆիրմաների վրա, որտեղ անսահմանափակ պատասխանատվություն ունեցող բոլոր անդամները համարվում են այդ կամ առաջին ենթապարբերությունում սահմանված ընկերություններ B 2. Նախքան լրացուցիչ համաձայնեցման գործընթացի ավարտը` անդամ պետությունները կարող են սույն Հրահանգի դրույթները չկիրառել բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների կամ ապահովագրական ընկերությունների նկատմամբ
M10 B ԲԱԺԻՆ 1 Ընդհանուր դրույթներ Հոդված 2 1. Տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներառում են հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները Այդ փաստաթղթերը կազմում են մի ամբողջություն Անդամ պետությունները կարող են թույլատրել կամ պահանջել, որ առաջին ենթապարբերությունում նշված փաստաթղթերից բացի, տարեկան ֆինանսական հաշվետվություններում ներառվեն այլ հաշվետվություններ 2. Դրանք կազմվում են պարզորոշ կերպով և սույն Հրահանգի դրույթներին համապատասխան 3. Տարեկան ֆինանսական հաշվետվություններն արտացոլում են ընկերության ակտիվների, պարտավորությունների, ֆինանսական վիճակի և շահույթի կամ վնասի ճշմարիտ ու արդարացի պատկերը 4. Եթե սույն Հրահանգի դրույթների կիրառությունը բավարար չէ 3-րդ պարբերության իմաստով ճշմարիտ և արդարացի պատկեր ապահովելու համար, ապա պետք է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրվի 5. Բացառիկ դեպքերում, երբ սույն Հրահանգի որևէ դրույթի կիրառումն անհամատեղելի է 3- րդ պարբերությամբ սահմանված պարտավորության հետ, այդ դրույթը պետք է շրջանցվի 3- րդ պարբերության իմաստով ճշմարիտ և արդարացի պատկեր ապահովելու համար Նման ցանկացած շրջանցում պետք է բացահայտվի հաշվետվություններին կից ծանոթագրություններում դրա հիմնավորումների մեկնաբանության, ինչպես նաև ակտիվների, պարտավորությունների, ֆինանսական վիճակի և շահույթի կամ վնասի վրա դրա ազդեցության մեկնաբանության հետ մեկտեղ Անդամ պետությունները կարող են սահմանել խնդրո առարկա բացառիկ դեպքերը և համապատասխան հատուկ կանոնները 6. Անդամ պետությունները կարող են թույլ տալ կամ պահանջել այլ տեղեկատվության բացահայտում տարեկան ֆինանսական հաշվետվություններում ի լրումն սույն հրահանգի համաձայն պահանջվող տեղեկատվության ԲԱԺԻՆ 2 Ընդհանուր դրույթներ հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության վերաբերյալ Հոդված 3 Հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության կառուցվածքը, մասնավորապես, դրանք ներկայացնելու համար ընդունված ձևը,
տարեցտարի (ֆինանսական տարի) փոփոխության չի ենթարկվում Այս սկզբունքից շեղում թույլատրվում է բացառիկ դեպքերում Ցանկացած նման շեղում պետք է բացահայտվի հաշվետվություններին կից ծանոթագրություններում դրանց հիմնավորումների մեկնաբանության հետ մեկտեղ M10 Հոդված 4 1. 9-րդ, 10-րդ և 23-26-րդ հոդվածներով նախատեսված հոդվածները պետք է նշված հերթականությամբ առանձին առանձին արտացոլվեն հաշվապահական հաշվեկշռում և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում Հոդվածների առավել մանրամասն բաժանում թույլատրվում է պայմանով, որ պահպանվեն կառուցվածքները Նոր հոդվածներ կարող են ավելացվել պայմանով, որ դրանց բովանդակությունը ներառված չէ կառուցվածքով սահմանված հոդվածներից որևէ մեկում Անդամ պետությունները կարող են հոդվածների նման ենթաբաժանում կամ նոր հոդվածների ավելացում պահանջել 2. Հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության այն հոդվածների կառուցվածքը, անվանացանկը և տերմինաբանությունը, որոնց արաբական թվանշաններ են նախորդում, պետք է վերաձևակերպվեն, եթե այդպես է պահանջում կազմակերպության հատուկ բնույթը Նման վերաձևակերպումներ անդամ պետությունները կարող են պահանջել տնտեսության որոշակի հատվածի մաս կազմող կազմակերպություններից 3. Հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության հոդվածները, որոնց նախորդում են արաբական թվանշաններ, կարող են համակցվել, եթե ա) 2(3) հոդվածի իմաստով դրանք գումարային առումով էական չեն, կամ բ) նման համակցումն առավել պարզորոշություն է ապահովում պայմանով, որ համակցված հոդվածներն առանձին նշվեն հաշվետվություններին կից ծանոթագրություններում Անդամ պետությունները կարող են նման համակցումներ պահանջել: 4. Հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության յուրաքանչյուր հոդվածի համար պետք է նշվի նախորդ ֆինանսական տարվա համապատասխան հոդվածի տվյալը Անդամ պետությունները կարող են սահմանել, որ, եթե այդ գումարները համեմատելի չեն, նախորդ ֆինանսական տարվա գումարը պետք է համապատասխանեցվի Ամեն դեպքում գումարների անհամեմատելիությունը և ցանկացած համապատասխանեցում պետք է բացահայտվի հաշվետվություններին կից ծանոթագրություններում համապատասխան մեկնաբանություններով 5. Բացառությամբ, երբ, 4-րդ պարբերության իմաստով, գոյություն ունի համապատասխան հոդված նախորդ ֆինանսական տարվա համար, հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության այն հոդվածը, որը գումար չի պարունակում, ցույց չի տրվում 6. Անդամ պետությունները կարող են թույլատրել կամ պահանջել, որ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում և հաշվապահական հաշվեկշռում նշված հոդվածներում արտացոլված գումարները ներկայացվեն գրանցված գործարքի կամ պայմանավորվածության առարկայի կապակցությամբ Նման թույլտվությունը կամ պահանջը կարող է կիրառվել միայն Խորհրդի 1983 թվականի հունիսի 13 ի թիվ 83/349/ԵՏՀ յոթերորդ հրահանգում նախատեսված ընկերության որոշ տեսակների և(կամ) համախմբված հաշիվների նկատմամբ ( 4 )
B Հոդված 5 1. Շեղում կատարելով 4 (1) և (2) հոդվածից անդամ պետությունները կարող են ներդրումային ընկերությունների և ֆինանսական հոլդինգային ընկերությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների համար սահմանել հատուկ կառուցվածքներ պայմանով, որ այդ կառուցվածքները տվյալ ընկերություններին 2 (3) հոդվածում նախատեսվածին համարժեք նկարագրեն 2. Սույն Հրահանգի իմաստով, «ներդրումային ընկերություններ» նշանակում է միայն ա) այն ընկերությունները, որոնց բացառիկ նպատակը տարբեր արժեթղթերում, անշարժ գույքի մեջ և այլ ակտիվներում իրենց միջոցները ներդնելն է միմիայն ներդրումային ռիսկերը բաշխելու և իրենց բաժնետերերին իրենց ակտիվների կառավարումից ստացված արդյունքները տրամադրելու նպատակով. բ) հաստատագրված կապիտալ ունեցող ներդրումային ընկերությունների ասոցիացված ընկերություններ, եթե նման ասոցիացված ընկերությունների միակ նպատակն այդ ներդրումային ընկերությունների կողմից թողարկված լրիվ վճարված բաժնետոմսերը ձեռք բերելն է չսահմանափակելով թիվ 77/91/ԵՏՀ հրահանգի 20(1)(ը) հոդվածի դրույթների գործողությունը ( 5 ) 3. Սույն Հրահանգի իմաստով «ֆինանսական հոլդինգային ընկերություններ» նշանակում է միայն այն ընկերությունները, որոնց միակ նպատակն այլ կազմակերպություններում միջոցներ ձեռք բերելը և նման միջոցները կառավարելն ու դրանք շահույթի վերածելն է առանց ուղղակի կամ անուղղակի ներգրավված լինելու այդ կազմակերպությունների կառավարման գործում` չսահմանափակելով նրանց իրավունքները որպես բաժնետերեր Այդ ընկերությունների գործունեության վրա դրվող սահմանափակումները պետք է այնպիսին լինեն, որ հնարավոր լինի դրանց պահպանման վերահսկումը վարչական կամ դատական մարմնի կողմից Հոդված 6 Անդամ պետությունները կարող են թույլատրել կամ պահանջել հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության կառուցվածքի լրամշակում այնպես, որ այն ներառի շահույթի բաշխումը և վնասի փոխհատուցումը Հոդված 7 Արգելվում է ակտիվների ու պարտավորությունների կամ եկամուտների և ծախսերի հոդվածների միջև որևէ հաշվանցում ԲԱԺԻՆ 3 Հաշվապահական հաշվեկշռի կառուցվածքը Հոդված 8 Հաշվապահական հաշվեկշիռը ներկայացնելու համար անդամ պետությունները հաստատում են 9-րդ և 10-րդ հոդվածներում սահմանված կառուցվածքներից մեկը կամ
M10 B երկուսը Եթե անդամ պետությունը հաստատում է երկուսն էլ, այդ դեպքում այն կարող է թույլ տալ ընկերություններին ընտրություն կատարել դրանց միջև Անդամ պետությունները կարող են թույլ տալ կամ պահանջել, որ ընկերությունները 10ա հոդվածում սահմանված հաշվապահական հաշվեկշիռը ընդունեն որպես այլ կերպ սահմանված կամ թույլատրված կառուցվածքին այլընտրանք Հոդված 9 Ակտիվները Ա. Հետ կանչված, բայց չվճարված տեղաբաշխված կապիտալ (բացառությամբ, եթե ազգային իրավունքը նախատեսում է, որ կանչված կապիտալը նշվի որպես «Պարտավորություններ») Այդ դեպքում կապիտալի այն մասը, որը կանչվել է, բայց դեռևս չի վճարվել, պետք է որպես ակտիվ նշվի կամ Ա-ում կամ Դ(II)(5) ում): Բ. Հիմնադրման ծախսերը Ինչպես սահմանված է ազգային իրավունքով և այնքանով, որքանով ազգային իրավունքը թույլ է տալիս, որ դրանք որպես ակտիվ նշվեն Ազգային իրավունքը կարող է նաև նախատեսել, որ հիմնադրման ծախսերը նշվեն որպես «Ոչ նյութական ակտիվներ» ի առաջին հոդված Գ. Հիմնական միջոցները I. Ոչ նյութական ակտիվներ 1. Գիտահետազոտական և նախագծային աշխատանքների հետ կապված ծախսերն այնքանով, որքանով ազգային իրավունքը թույլատրում է, որ դրանք նշվեն որպես ակտիվ 2. Կոնցեսիաներ, արտոնագրեր, լիցենզիաներ, առևտրային նշաններ և նմանատիպ իրավունքներ ու ակտիվներ, եթե դրանք ա) ձեռք են բերվել արժեքավոր փոխհատուցմամբ և կարիք չկա, որ նշվեն Գ(I)(3)-ում, կամ բ) ստեղծվել են կազմակերպության իսկ կողմից այնքանով, որքանով ազգային իրավունքը թույլատրում է, որ դրանք նշվեն որպես ակտիվ: 3. Գուդվիլ այնքանով, որքանով այն ձեռք է բերվել արժեքավոր փոխհատուցմամբ 4. Տարաժամկետ վճարումներ II. Նյութական ակտիվներ 1. Հող և շենքեր 2. Կառուցվածքներ և մեքենա-մեխանիզմներ 3. Այլ շինություններ և կահավորանք, գործիքներ և սարքավորումներ 4. Տարաժամկետ վճարումներ և շինարարության ընթացքի մեջ գտնվող նյութական ակտիվներ
III. Ֆինանսական ակտիվներ 1. Փոխկապակցված կազմակերպություններում բաժնետոմսերը 2. Փոխկապակցված կազմակերպություններին տրված փոխառությունները 3. Մասնակցության մասնաբաժինները: 4. Փոխառություններ կազմակերպություններին, որոնց հետ ընկերությունը կապված է մասնակցության մասնաբաժինների միջոցով 5. Որպես հիմնական միջոցներ դիտարկվող ներդրումները 6. Այլ փոխառություններ 7. Սեփական բաժնետոմսերը (դրանց անվանական արժեքի կամ, անվանական արժեքի բացակայության դեպքում հաշվապահական հաշվեկշռում արտացոլված անվանական արժեքի նշումով), եթե ազգային իրավունքը թույլ է տալիս, որ դրանք նշվեն հաշվապահական հաշվեկշռում: Դ. Ընթացիկ ակտիվները I. Շրջանառու միջոցները 1. Հումք և արագամաշ առարկաներ 2. Ընթացիկ աշխատանքներ 3. Պատրաստի արտադրանք և ապրանքներ վերավաճառքի համար 4. Տարաժամկետ վճարումներ II.Դեբիտորական պարտքերը (Գումարներ, որոնց մարման ժամկետը գերազանցում է մեկ տարին, պետք է առանձին նշվեն յուրաքանչյուր հոդվածի համար ) 1. Առևտրային դեբիտորական պարտքեր 2. Փոխկապակցված կազմակերպությունների պարտքերի գումարներ 3. Այն կազմակերպությունների պարտքերը, որոնց հետ ընկերությունը կապված է մասնակցության մասնաբաժինների միջոցով: 4. Այլ դեբիտորական պարտքեր 5. Կանչված, բայց չվճարված տեղաբաշխված կապիտալ (բացառությամբ, եթե ազգային իրավունքը նախատեսում է, որ կանչված կապիտալը Ա-ում նշվի որպես ակտիվ) 6. Կանխավճարներ և կուտակված եկամուտ (բացառությամբ, եթե ազգային իրավունքը չի նախատեսում, որ դրանք Ե-ում նշվեն որպես ակտիվ) III.Ներդրումները
1. Փոխկապակցված կազմակերպություններում բաժնետոմսերը 2. Սեփական բաժնետոմսեր (դրանց անվանական արժեքի կամ, անվանական արժեքի բացակայության դեպքում հաշվապահական հաշվեկշռում արտացոլված անվանական արժեքի նշումով), եթե ազգային իրավունքը թույլ է տալիս, որ դրանք նշվեն հաշվապահական հաշվեկշռում: 3. Այլ ներդրումներ IV.Դրամական միջոցներ հաշիվներում և կանխիկը Ե. Կանխավճարներ և կուտակված եկամուտ (բացառությամբ, եթե ազգային իրավունքը չի նախատեսում, որ այդ հոդվածները Դ(II)(6)-ում նշվեն որպես ակտիվ) Զ. Ֆինանսական տարվա վնաս (բացառությամբ, եթե ազգային իրավունքը չի նախատեսում, որ այն նշվի Ա «VI»-ի «Պարտավորություններ» ում) Ա. Կապիտալ և պահուստներ I. Տեղաբաշխված կապիտալ Պարտավորություններ (բացառությամբ, երբ ազգային իրավունքը նախատեսում է, որ կանչված կապիտալը նշվի այս հոդվածում: Տեղաբաշխված կապիտալի և վճարված կապիտալի գումարներն այդ դեպքում պետք է նշվեն առանձին առանձին): II. Էմիսիոն եկամուտ III. Վերագնահատման պահուստ IV.Պահուստներ 1. Օրենքով նախատեսված (պարտադիր) պահուստ այնքանով, որքանով ազգային իրավունքը պահանջում է նման պահուստ: 2. Սեփական բաժնետոմսերի պահուստ այնքանով, որքանով ազգային իրավունքը պահանջում է նման պահուստ չսահմանափակելով թիվ 77/91/ԵՏՀ հրահանգի 22(1)(բ)հոդվածի գործողությունը: 3. Կանոնադրությամբ նախատեսված պահուստներ 4. Այլ պահուստներ V. Հաջորդ ժամանակահատվածի հաշվապահական հաշվեկշիռ փոխանցված շահույթ կամ վնաս VI. Ֆինանսական տարվա շահույթ կամ վնաս (բացառությամբ, եթե ազգային իրավունքը չի նախատեսում, որ այս հոդվածը նշվի Զ ի «Ակտիվներ» ում կամ Ե ի «Պարտավորություններ» ում)
B. M10 Պահուստները 1. Թոշակների և նմանատիպ պարտավորությունների գծով պահուստներ 2. Հարկերի գծով պահուստներ 3. Այլ դրույթներ Գ.Կրեդիտորական պարտքերը (Գումարները, որոնց մարման ժամկետը չի գերազանցում մեկ տարին և այն գումարները, որոնց մարման ժամկետը գերազանցում է մեկ տարին, պետք է առանձին առանձին նշվեն յուրաքանչյուր հոդվածի, ինչպես նաև դրանց հանրագումարի համար) 1. Պարտավորագրով վարկեր` առանձին նշելով փոխարկելի վարկերը 2. Վարկային հաստատություններին վճարման ենթակա պարտքի գումարներ 3. Պատվերների հաշվին ստացված վճարումներ, եթե դրանք առանձին ցույց տրված չեն որպես բաժնետոմսերից մասհանում 4. Առևտրային կրեդիտորական պարտքեր 5. Վճարման ենթակա փոխանցելի մուրհակներ 6. Պարտքեր փոխկապակցված կազմակերպություններին 7. Պարտքեր այն կազմակերպություններին, որոնց հետ ընկերությունը կապված է մասնակցության մասնաբաժինների միջոցով 8. Այլ կրեդիտորական պարտքեր, այդ թվում հարկային պարտավորություններ և սոցիալական ապահովության վճարներ 9. Հետաձգված ծախսեր և եկամուտներ (բացառությամբ, եթե ազգային իրավունքը չի նախատեսում, որ դրանք նշվեն Դ-ի «Պարտավորություններ» ում) Դ. Հետաձգված ծախսեր և եկամուտներ (բացառությամբ, եթե ազգային իրավունքը չի նախատեսում, որ դրանք նշվեն Գ «9»-ի «Պարտավորություններ» ում): Ե. Ֆինանսական տարվա շահույթ (բացառությամբ, եթե ազգային իրավունքը չի նախատեսում, որ այն նշվի Ա «VI»-ի «Պարտավորություններ» ում) Հոդված 10 Ա. Չվճարված տեղաբաշխված կապիտալ, որից հետ է կանչվել (բացառությամբ, եթե ազգային իրավունքը չի նախատեսում, որ հետ կանչված կապիտալը նշվի ԺԲ-ում Այդ դեպքում հետ կանչված, բայց դեռևս չվճարված կապիտալի մի մասը պետք է նշվի կամ Ա-ում, կամ Դ (11)(5)-ում)
Բ. Հիմնադրման ծախսերը Ինչպես սահմանված է ազգային իրավունքով և այնքանով, որքանով ազգային իրավունքը թույլ է տալիս, որ դրանք նշվեն որպես ակտիվ Ազգային իրավունքը կարող է նաև նախատեսել, որ հիմնադրման ծախսերը նշվեն որպես «Ոչ նյութական ակտիվներ» ի առաջին հոդված Գ. Հիմնական միջոցներ I. Ոչ նյութական ակտիվներ 1. Գիտահետազոտական և նախագծային աշխատանքների հետ կապված ծախսերն այնքանով, որքանով ազգային իրավունքը թույլատրում է, որ դրանք նշվեն որպես ակտիվ 2. Կոնցեսիաներ, արտոնագրեր, լիցենզիաներ, առևտրային նշաններ և նմանատիպ իրավունքներ ու ակտիվներ, եթե դրանք ա) ձեռք են բերվել արժեքավոր փոխհատուցմամբ և կարիք չկա, որ նշվեն Գ(I)(3)-ում, կամ բ) ստեղծվել են կազմակերպության իսկ կողմից այնքանով, որքանով ազգային իրավունքը թույլատրում է, որ դրանք նշվեն որպես ակտիվ: 3. Գուդվիլ այնքանով, որքանով այն ձեռք է բերվել արժեքավոր փոխհատուցմամբ 4. Տարաժամկետ վճարումներ II. Նյութական ակտիվներ 1. Հող և շենքեր 2. Կառուցվածքներ և մեքենա-մեխանիզմներ 3. Այլ շինություններ և կահավորանք, գործիքներ և սարքավորումներ 4. Տարաժամկետ վճարումներ և շինարարության ընթացքի մեջ գտնվող նյութական ակտիվներ III. Ֆինանսական ակտիվներ 1. Փոխկապակցված կազմակերպություններում բաժնետոմսերը 2. Փոխկապակցված կազմակերպություններին տրված վարկերը 3. Մասնակցության մասնաբաժինները 4. Վարկեր այն կազմակերպություններին, որոնց հետ ընկերությունը կապված է մասնակցության մասնաբաժինների միջոցով 5. Որպես հիմնական միջոցներ դիտարկվող ներդրումներ 6. Այլ վարկեր 7. Սեփական բաժնետոմսեր (դրանց անվանական արժեքի կամ, անվանական արժեքի բացակայության դեպքում հաշվապահական հաշվեկշռում արտացոլված անվանական արժեքի նշումով), եթե ազգային իրավունքը թույլ է տալիս, որ դրանք նշվեն հաշվապահական հաշվեկշռում:
Դ. Ընթացիկ ակտիվներ I. Շրջանառու միջոցներ 1. Հումք և արագամաշ առարկաներ 2. Ընթացիկ աշխատանքներ II.Դեբիտորական պարտքեր 3. Պատրաստի արտադրանք և ապրանքներ վերավաճառքի համար 4. Տարաժամկետ վճարումներ (Գումարներ, որոնց մարման ժամկետը գերազանցում է մեկ տարին, պետք է առանձին նշվեն յուրաքանչյուր հոդվածի համար ) 1. Առևտրային դեբիտորական պարտքեր 2. Փոխկապակցված կազմակերպությունների պարտքերի գումարներ 3. Այն կազմակերպությունների պարտքերը, որոնց հետ ընկերությունը կապված է մասնակցության մասնաբաժինների միջոցով: 4. Այլ դեբիտորական պարտքեր 5. Հետ կանչված, բայց չվճարված տեղաբաշխված կապիտալ (բացառությամբ, եթե ազգային իրավունքը նախատեսում է, որ կանչված կապիտալը Ա-ում նշվի որպես ակտիվ) 6. Կանխավճարներ և կուտակված եկամուտ (բացառությամբ, եթե ազգային իրավունքը նախատեսում է, որ դրանք նշվեն Ե-ում) III.Ներդրումներ 1. Փոխկապակցված կազմակերպություններում բաժնետոմսերը» 2. Սեփական բաժնետոմսեր (դրանց անվանական արժեքի կամ, անվանական արժեքի բացակայության դեպքում հաշվապահական հաշվեկշռում արտացոլված անվանական արժեքի նշումով), եթե ազգային իրավունքը թույլ է տալիս, որ դրանք նշվեն հաշվապահական հաշվեկշռում: 3. Այլ ներդրումներ IV.Դրամական միջոցներ հաշիվներում և կանխիկը Ե. Կանխավճարներ և կուտակված եկամուտ (բացառությամբ, եթե ազգային իրավունքը նախատեսում է, որ այդ հոդվածները նշվեն Դ(II)(6)-ում) Զ. Կրեդիտորական պարտքեր. գումարներ, որոնց մարման ժամկետը չի գերազանցում մեկ տարին
1. Պարտավորագրով վարկեր` առանձին նշելով փոխարկելի վարկերը 2. Վարկային հաստատություններին վճարման ենթակա պարտքի գումարներ 3. Պատվերների հաշվին ստացված վճարումներ, եթե դրանք առանձին ցույց տրված չեն որպես բաժնետոմսերից մասհանում 4. Առևտրային կրեդիտորական պարտքեր 5. Վճարման ենթակա փոխանցելի մուրհակներ 6. Պարտքեր փոխկապակցված կազմակերպություններին 7. Պարտքեր այն կազմակերպություններին, որոնց հետ ընկերությունը կապված է մասնակցության մասնաբաժինների միջոցով 8. Այլ կրեդիտորական պարտքեր, այդ թվում հարկային պարտավորություններ և սոցիալական ապահովության վճարներ 9. Հետաձգված ծախսեր և եկամուտներ (բացառությամբ, երբ ազգային իրավունքը նախատեսում է, որ դրանք նշվեն ԺԱ-ում): Է. Զուտ ընթացիկ ակտիվներ/պարտավորություններ (հաշվի առնելով կանխավճարները և կուտակված եկամուտը, եթե դրանք նշված են Ե-ում և հետաձգված ծախսերն ու եկամուտները, եթե նշված են ԺԱ-ում) Ը. Ընդհանուր ակտիվներից հանած ընթացիկ պարտավորություններ Թ. Կրեդիտորական պարտքեր. գումարներ, որոնց մարման ժամկետը գերազանցում է մեկ տարին 1. Պարտավորագրով վարկեր` առանձին նշելով փոխարկելի վարկերը 2. Վարկային հաստատություններին վճարման ենթակա պարտքի գումարներ 3. Պատվերների հաշվին ստացված վճարումներ, եթե դրանք առանձին ցույց տրված չեն որպես բաժնետոմսերից մասհանում 4. Առևտրային կրեդիտորական պարտքեր 5. Վճարման ենթակա փոխանցելի մուրհակներ 6. Պարտքեր փոխկապակցված կազմակերպություններին 7. Պարտքեր այն կազմակերպություններին, որոնց հետ ընկերությունը կապված է մասնակցության մասնաբաժինների միջոցով 8. Այլ կրեդիտորական պարտքեր, այդ թվում հարկային պարտավորություններ և սոցիալական ապահովության վճարներ 9. Հետաձգված ծախսեր և եկամուտներ (բացառությամբ, երբ ազգային իրավունքը նախատեսում է, որ դրանք նշվեն ԺԱ-ում):
Ժ. M10 Պահուստները 1. Թոշակների և նմանատիպ պարտավորությունների գծով պահուստներ 2. Հարկերի գծով պահուստներ 3. Այլ դրույթներ ԺԱ. Հետաձգված ծախսեր և եկամուտներ (բացառությամբ, երբ ազգային իրավունքը նախատեսում է, որ այն նշվի Զ (9)-ում կամ Թ (9)- ում կամ երկուսում էլ M10 ԺԲ. Կապիտալ և պահուստներ I. Տեղաբաշխված կապիտալ (բացառությամբ, երբ ազգային իրավունքը նախատեսում է, որ կանչված կապիտալը նշվի այս հոդվածում:, Տեղաբաշխված կապիտալի և վճարված կապիտալի գումարներն այդ դեպքում պետք է նշվեն առանձին առանձին): II. Էմիսիոն եկամուտ III. Վերագնահատման պահուստ IV.Պահուստներ 1. Օրենքով նախատեսված (պարտադիր) պահուստ այնքանով, որքանով ազգային իրավունքը նման պահուստ է պահանջում: 2. Սեփական բաժնետոմսերի պահուստ այնքանով, որքանով ազգային իրավունքը նման պահուստ է պահանջում չսահմանափակելով թիվ 77/91/ԵՏՀ հրահանգի հոդված 22(1)(բ) ի գործողությունը: 3. Կանոնադրությամբ նախատեսված պահուստներ 4. Այլ պահուստներ V. Հաջորդ ժամանակահատվածի հաշվապահական հաշվեկշիռ փոխանցված շահույթ կամ վնաս VI. Ֆինանսական տարվա շահույթ կամ վնաս B Հոդված 10ա 9-րդ և 10 րդ հոդվածների համաձայն, հաշվապահական հաշվեկշռի հոդվածները ներկայացնելու փոխարեն, անդամ պետությունները կարող են թույլատրել կամ պահանջել, որ ընկերությունները կամ որոշակի տեսակի ընկերությունները ներկայացնեն այդ հոդվածները ընթացիկ և ոչ ընթացիկ հոդվածների միջև տարբերության հիման վրա պայմանով, որ ներկայացված տեղեկություններն առնվազն համարժեք են 9 րդ և 10 րդ հոդվածներով այլ կերպ պահանջվող տեղեկություններին
M4 M9 Հոդված 11 Անդամ պետությունները կարող են թույլատրել ընկերություններին, որոնք իրենց հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ չեն անցնում հետևյալ երեք չափորոշիչից երկուսի սահմանը M12 ընդհանուր հաշվապահական հաշվեկշիռ 4 400 000 եվրո M12 զուտ շրջանառություն 8 800 000 եվրո ֆինանսական տարվա ընթացքում աշխատողների միջին թիվը 50 կազմել համառոտ հաշվապահական հաշվեկշիռ` ցույց տալով միայն այն հոդվածները, որոնց 9-րդ և 10 րդ հոդվածներում նախորդում են տառեր և հռոմեական թվեր, առանձին առանձին բացահայտելով 9 րդ հոդվածի «Ակտիվներ» ի Դ«II» ում և «Պարտավորությունների» ի Գ ում և 10 րդ հոդվածի Դ«II» ում փակագծերում պահանջվող տեղեկատվությունը, բայց յուրաքանչյուրի համար հանրագումարով: Անդամ պետությունները կարող են չկիրառել 15 (3) (ա) և (4) հոդվածը համառոտ հաշվապահական հաշվեկշռի նկատմամբ Եվրոն չընդունած անդամ պետությունների դեպքում առաջին պարբերության մեջ սահմանված գումարին համարժեք ազգային արժույթով արտահայտված գումարը պետք է լինի այն գումարը, որն ստացվում է Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում հրապարակված փոխարժեքի կիրառմամբ այդ գումարների չափը սահմանող ցանկացած հրահանգն ուժի մեջ մտնելու օրը M12 B Հոդված 12 1. Եթե հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ ընկերությունը գերազանցում է կամ դադարում է գերազանցել 11-րդ հոդվածում նշված երեք չափորոշիչից երկուսի սահմանը, այդ փաստն ազդում է այդ հոդվածով նախատեսված շեղումը կիրառելու վրա, միայն եթե դա տեղի է ունենում երկու հաջորդական ֆինանսական տարիների ընթացքում 2. Ազգային արժույթով արտահայտելու նպատակով, 11-րդ հոդվածում նշված Եվրոպական հաշվարկային միավորով գումարները կարող են ավելացվել ոչ ավելի, քան 10 տոկոսի չափով 3. 11-րդ հոդվածում նշված ընդհանուր հաշվապահական հաշվեկշիռը բաղկացած է 9 րդ հոդվածով սահմանված կառուցվածքի «Ակտիվներ» ի Ա ից Ե-ում ընդգրկված ակտիվներից կամ 10-րդ հոդվածով սահմանված կառուցվածքի Ա-ից Ե-ում ընդգրկված ակտիվներից Հոդված 13 1. Եթե ակտիվը կամ պարտավորությունը վերաբերում է կառուցվածքի մեկից ավելի հոդվածներին, դրա հարաբերությունը մյուս հոդվածների հետ պետք է բացահայտվի կամ այն հոդվածում, որտեղ այն առկա է կամ հաշվետվություններին կից ծանոթագրություններում, եթե նման տեղեկատվությունն էական է տարեկան ֆինանսական հաշվետվությունները հասկանալու համար 2. Սեփական բաժնետոմսերը և փոխկապակցված կազմակերպություններում բաժնետոմսերը կարող են նշվել միայն այդ նպատակի համար սահմանված հոդվածներում
Հոդված 14 Ցանկացած երաշխիքով ապահովված բոլոր պարտավորվածությունները, եթե պարտադիր չէ, որ դրանք նշվեն պարտավորությունների տակ, պետք է պարզորոշ առանձնացվեն հաշվապահական հաշվեկշռի տողատակում կամ հաշվետվություններին կից ծանոթագրություններում, և պետք է տարբերակվեն ազգային իրավունքով սահմանված տարատեսակ երաշխիքները. հատուկ բացահայտում պետք է կատարվի ցանկացած տրամադրված արժեքավոր ապահովման միջոցի մասին: Փոխկապակցված կազմակերպությունների առնչությամբ առկա նմանատիպ պարտավորվածությունները պետք է առանձին նշվեն ՄԱՍ 4 Հատուկ դրույթներ հաշվապահական հաշվեկշռի որոշ հոդվածների վերաբերյալ Հոդված 15 1. Այն հանգամանքը, թե արդյոք որոշակի ակտիվներ նշվում են որպես հիմնական միջոցներ թե ընթացիկ ակտիվներ, կախված է նպատակից, որի համար դրանք նախատեսված են 2. Հիմնական միջոցները բաղկացած են այն ակտիվներից, որոնք նախատեսված են կազմակերպության գործունեության նպատակով շարունակական օգտագործման համար. 3. ա) Հիմնական միջոցների տարբեր հոդվածների միջև շարժը պետք է արտացոլվի հաշվապահական հաշվեկշռում կամ հաշվետվություններին կից ծանոթագրություններում Այդ նպատակով, մի կողմից պետք է, սկսած ձեռքբերման գնից կամ ինքնարժեքից, առանձին առանձին արտացոլվեն հիմնական միջոցներից յուրաքանչյուրի մասով ավելացումները, օտարումները և փոխանցումները ֆինանսական տարվա ընթացքում, մյուս կողմից կուտակային արժեքի ճշգրտումները հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ և ֆինանսական տարվա ընթացքում նախորդ ֆինանսական տարիներին արժեքի ճշգրտումներում կատարված ուղղումները Արժեքի ճշգրտումները երևում են կամ հաշվապահական հաշվեկշռում որպես համապատասխան հոդվածներից հստակ նվազեցումներ, կամ հաշվետվություններին կից ծանոթագրություններում բ) Եթե, տարեկան ֆինանսական հաշվետվությունները սույն Հրահանգին համապատասխան առաջին անգամ կազմելիս հիմնական միջոցի ձեռքբերման գինը կամ ինքնարժեքը չի կարող որոշվել առանց անտեղի ծախսերի կամ ուշացման, ապա ֆինանսական տարվա սկզբի մնացորդային արժեքը կարող է դիտարկվել որպես ձեռքբերման գին կամ ինքնարժեք Սույն դրույթի ցանկացած կիրառում պետք է բացահայտվի հաշվետվություններին կից ծանոթագրություններում գ) Եթե կիրառվում է 33-րդ հոդվածը, սույն պարբերության «ա» ենթապարբերության մեջ նշված հիմնական միջոցների տարբեր հոդվածների շարժը նշվում է սկսած ձեռքբերման գնից կամ վերագնահատման արդյունքում ձևավորված ինքնարժեքից 4. 3(ա) և (բ) պարբերությունը կիրառվում է «Հիմնադրման ծախսերը» ներկայացնելու նկատմամբ
Հոդված 16 Ազգային իրավունքով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքները և նմանատիպ մյուս իրավունքները պետք է արտացոլվեն «Հող և շենքեր»-ում Հոդված 17 Սույն Հրահանգի իմաստով «մասնակցության մասնաբաժին» նշանակում է հավաստագրով արտահայտված կամ չարտահայտված իրավունք այլ կազմակերպությունների կապիտալում, որոնք, այդ կազմակերպությունների հետ կայուն կապ ստեղծելով, ուղղված են ընկերության գործունեությանը նպաստելուն Մեկ այլ ընկերության կապիտալի մասի նկատմամբ սեփականությունը մասնակցության մասնաբաժին է համարվում, եթե այն գերազանցում է անդամ պետության կողմից ամրագրված տոկոսը, որը չի կարող գերազանցել 20% ը Հոդված 18 Տվյալ ֆինանսական տարվա ընթացքում առաջացած, սակայն հաջորդ ֆինանսական տարվան վերաբերող ծախսերը, ցանկացած եկամտի հետ միասին, որը չնայած վերաբերում է տվյալ ֆինանսական տարվան, վճարման ենթակա չէ մինչև դրա ավարտը, պետք է նշվեն «Կանխավճարներ և կուտակված եկամուտ»-ում Այնուամենայնիվ, անդամ պետությունները կարող են նախատեսել, որ նման եկամուտն ընդգրկվի «Դեբիտորական պարտքեր»-ում Եթե նման եկամուտն էական է, այն պետք է բացահայտվի հաշվետվություններին կից ծանոթագրություններում Հոդված 19 Արժեքի ճշգրտումները ներառում են բոլոր այն շտկումները, որոնք նախատեսված են հաշվի առնելու համար հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ հաստատված անհատական ակտիվների արժեքների նվազեցումները անկախ այն բանից, թե այդ նվազեցումը վերջնական է, թե ոչ B Հոդված 20 M10 1.Պահուստները նախատեսված են ծածկելու այն վնասներն ու պարտքերը, որոնց բնույթը հստակ սահմանված է և որոնք, հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ, հավանաբար կառաջանան կամ հաստատ կառաջանան, բայց որոնց գումարի չափը կամ առաջացման ամսաթիվն անորոշ է B 2. Անդամ պետությունները կարող են նաև թույլ տալ ստեղծել պահուստներ, որոնց նպատակը ծածկելն է գանձումները, որոնք ծագել են հաշվետու ֆինանսական տարվա կամ նախորդ ֆինանսական տարվա ընթացքում, որոնց բնույթը հստակ սահմանված է և որոնք հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ հավանաբար կառաջանան կամ հաստատ կառաջանան, բայց որոնց գումարի չափը և առաջացման ամսաթիվն անորոշ է M10 3. Պահուստները չեն կարող օգտագործվել ակտիվների արժեքները ճշգրտելու համար
B Հոդված 21 Նախքան հաշվապահական հաշվեկշռի ամսաթիվը, ստացման ենթակա եկամուտը, որը սակայն վերաբերում է հաջորդ ֆինանսական տարվան, որևէ այլ գանձումների հետ միասին, որոնք չնայած վերաբերում են տվյալ ֆինանսական տարվան, բայց պետք է վճարվեն միայն հաջորդ ֆինանսական տարվա ընթացքում, պետք է նշվեն «Հետաձգված ծախսեր և եկամուտներ»-ում Այնուամենայնիվ, անդամ պետությունները կարող են նախատեսել, որ նման գանձումներն ընդգրկվեն «Կրեդիտորական պարտքեր»-ում: Եթե նման գանձումներն էական են, դրանք պետք է բացահայտվեն հաշվետվություններին կից ծանոթագրություններում: ԲԱԺԻՆ 5 Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության կառուցվածքը Հոդված 22 Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնելու համար անդամ պետությունները ներկայացնում են 23-26-րդ հոդվածներով նախատեսված կառուցվածքներից մեկը կամ մի քանիսը Եթե անդամ պետությունը նախատեսում է մեկից ավելի կառուցվածք, ապա ընկերություններին հնարավորություն է տրվում ընտրություն կատարելու դրանց միջև M10 Շեղում կատարելով 2(1) հոդվածից անդամ պետությունները կարող են թույլատրել կամ պահանջել, որ բոլոր ընկերությունները կամ ցանկացած դասի ընկերություն իրենց կատարողականի մասին հաշվետվություն ներկայացնի «ֆինանսական արդյունքներ» հոդվածների փոխարեն 23 րդ և 26 րդ հոդվածների համաձայն պայմանով, որ ներկայացված տեղեկություններն առնվազն համարժեք լինեն այդ հոդվածներով այլ կերպ պահանջվող տեղեկություններին B Հոդված 23 1. Զուտ շրջանառություն 2. Պատրաստի արտադրանքի պաշարների և ընթացիկ աշխատանքների միջև տարբերություն 3. Կազմակերպության կողմից սեփական նպատակների համար կատարված և կապիտալացված աշխատանք 4. Այլ գործառնական եկամուտ. 5. ա) Հումք և սպառվող նյութեր բ) Այլ արտաքին գանձումներ 6. Հաշվարկներ անձնակազմի հետ. ա) աշխատավարձ. բ) սոցիալական ապահովության վճարներ առանձին նշելով կենսաթոշակային հատկացումները 7. ա) Արժեքի ճշգրտումներ հիմնադրման ծախսերի, նյութական և ոչ նյութական հիմնական միջոցների գծով:
բ) Արժեքի ճշգրտումներ ընթացիկ ակտիվների գծով այնքանով, որքանով դրանք գերազանցում են տվյալ կազմակերպությունում ընդունված արժեքի ճշգրտումների նորման: 8. Այլ գործառնական գանձումներ 9. Եկամուտ մասնակցության մասնաբաժնից առանձին նշելով փոխկապակցված կազմակերպություններից ստացված եկամուտը 10. Եկամուտ հիմնական միջոցների մաս կազմող փոխառություններից և ներդրումներից առանձին նշելով փոխկապակցված կազմակերպություններից ստացված եկամուտը 11. Ստացման ենթակա այլ տոկոսավճարներ և նմանատիպ եկամուտ առանձին նշելով փոխկապակցված կազմակերպություններից ստացված եկամուտը 12. Արժեքի ճշգրտում ֆինանսական ակտիվների և որպես ընթացիկ ակտիվներ պահվող ներդրումների գծով 13. Վճարվելիք տոկոսավճարներ և նմանատիպ գանձումներ առանձին նշելով փոխկապակցված կազմակերպություններին վերաբերող գանձումները 14. Շահութահարկ կամ հիմնական գործունեությունից առաջացած վնաս 15. Հիմնական գործունեությունից առաջացած վնաս կամ շահույթ հարկումից հետո 16. Արտաիրացումային եկամուտ 17. Արտաիրացումային գանձումներ 18. Արտաիրացումային շահույթ կամ վնաս 19. Արտաիրացումային շահույթից գանձվող հարկ կամ վնաս 20. Այլ հարկեր, որոնք նշված չեն վերոհիշյալ հոդվածներում 21. Ֆինանսական տարվա շահույթ կամ վնաս: Ա. Գանձումներ Հոդված 24 1. Նվազեցում պատրաստի արտադրանքի պաշարներից և ընթացիկ աշխատանքներից. 2. ա) հումք և սպառվող նյութեր. բ) այլ արտաքին գանձումներ: 3. Հաշվարկներ անձնակազմի հետ. ա) աշխատավարձ. բ) սոցիալական ապահովության վճարներ առանձին նշելով կենսաթոշակային հատկացումները 4. ա) Արժեքի ճշգրտումներ հիմնադրման ծախսերի, նյութական և ոչ նյութական հիմնական միջոցների գծով: բ) Արժեքի ճշգրտումներ ընթացիկ ակտիվների գծով այնքանով, որքանով դրանք գերազանցում են տվյալ կազմակերպությունում ընդունված արժեքի ճշգրտումների նորման:
5. Այլ գործառնական գանձումներ 6. Արժեքի ճշգրտում ֆինանսական ակտիվների և որպես ընթացիկ ակտիվներ պահվող ներդրումների գծով 7. Վճարվելիք տոկոսավճարներ և նմանատիպ գանձումներ առանձին նշելով փոխկապակցված կազմակերպություններին վերաբերող գանձումները 8. Շահութահարկ կամ հիմնական գործունեությունից առաջացած վնաս 9. Հիմնական գործունեությունից առաջացած վնաս կամ շահույթ հարկումից հետո; 10. Արտաիրացումային գանձումներ 11. Արտաիրացումային շահույթից գանձվող հարկ կամ վնաս 12. Այլ հարկեր, որոնք նշված չեն վերոհիշյալ հոդվածներում 13. Ֆինանսական տարվա շահույթ կամ վնաս: Բ. Եկամուտ 1. Զուտ շրջանառություն 2. Պատրաստի արտադրանքի պաշարների և ընթացիկ աշխատանքների գծով ավելացում 3. Կազմակերպության կողմից սեփական նպատակների համար կատարված և կապիտալացված աշխատանք 4. Այլ գործառնական եկամուտ 5. Եկամուտ մասնակցության մասնաբաժնից առանձին նշելով փոխկապակցված կազմակերպություններից ստացված եկամուտը 6. Եկամուտ հիմնական միջոցների մաս կազմող փոխառություններից և ներդրումներից առանձին նշելով փոխկապակցված կազմակերպություններից ստացված եկամուտը 7. Ստացման ենթակա այլ տոկոսավճարներ և նմանատիպ եկամուտ առանձին նշելով փոխկապակցված կազմակերպություններից ստացված եկամուտը 8. Հիմնական գործունեությունից առաջացած վնաս կամ շահույթ հարկումից հետո 9. Արտաիրացումային եկամուտ 10. Ֆինանսական տարվա շահույթ կամ վնաս: Հոդված 25 1. Զուտ շրջանառություն 2. Իրացման ինքնարժեք (ներառյալ արժեքի ճշգրտումները); 3. Համախառն շահույթ կամ վնաս 4. Իրացման ծախքեր (ներառյալ արժեքի ճշգրտումները); 5. Վարչական ծախսեր (ներառյալ արժեքի ճշգրտումները)
6. Այլ գործառնական եկամուտ 7. Եկամուտ մասնակցության մասնաբաժնից առանձին նշելով փոխկապակցված կազմակերպություններից ստացված եկամուտը 8. Եկամուտ հիմնական միջոցների մաս կազմող փոխառություններից և ներդրումներից առանձին նշելով փոխկապակցված կազմակերպություններից ստացված եկամուտը 9. Ստացման ենթակա այլ տոկոսավճարներ և նմանատիպ եկամուտ առանձին նշելով փոխկապակցված կազմակերպություններից ստացված եկամուտը 10. Արժեքի ճշգրտում ֆինանսական ակտիվների և որպես ընթացիկ ակտիվներ պահվող ներդրումների գծով 11. Վճարվելիք տոկոսավճարներ և նմանատիպ գանձումներ առանձին նշելով փոխկապակցված կազմակերպություններին վերաբերող գանձումները 12. Շահութահարկ կամ հիմնական գործունեությունից առաջացած վնաս 13. Հիմնական գործունեությունից առաջացած վնաս կամ շահույթ հարկումից հետո 14. Արտաիրացումային եկամուտ 15. Արտաիրացումային գանձումներ 16. Արտաիրացումային շահույթ կամ վնաս 17. Արտաիրացումային շահույթից գանձվող հարկ կամ վնաս 18. Այլ հարկեր, որոնք նշված չեն վերոհիշյալ հոդվածներում 19. Ֆինանսական տարվա շահույթ կամ վնաս: Ա. Գանձումներ Հոդված 26 1. Իրացման ինքնարժեք (ներառյալ արժեքի ճշգրտումները) 2. Իրացման ծախքեր (ներառյալ արժեքի ճշգրտումները) 3. Վարչական ծախսեր (ներառյալ արժեքի ճշգրտումները) 4. Արժեքի ճշգրտում ֆինանսական ակտիվների և որպես ընթացիկ ակտիվներ պահվող ներդրումների գծով 5. Վճարվելիք տոկոսավճարներ և նմանատիպ գանձումներ առանձին նշելով փոխկապակցված կազմակերպություններին վերաբերող գանձումները 6. Շահութահարկ կամ հիմնական գործունեությունից առաջացած վնաս 7. Հիմնական գործունեությունից առաջացած վնաս կամ շահույթ հարկումից հետո 8. Արտաիրացումային գանձումներ 9. Արտաիրացումային շահույթից գանձվող հարկ կամ վնաս 10. Այլ հարկեր, որոնք նշված չեն վերոհիշյալ հոդվածներում 11. Ֆինանսական տարվա շահույթ կամ վնաս:
Բ. Եկամուտ 1. Զուտ շրջանառություն 2. Այլ գործառնական եկամուտ 3. Եկամուտ մասնակցության մասնաբաժնից առանձին նշելով փոխկապակցված կազմակերպություններից ստացված եկամուտը 4. Եկամուտ հիմնական միջոցների մաս կազմող փոխառություններից և ներդրումներից առանձին նշելով փոխկապակցված կազմակերպություններից ստացված եկամուտը 5. Ստացման ենթակա այլ տոկոսավճարներ և նմանատիպ եկամուտ առանձին նշելով փոխկապակցված կազմակերպություններից ստացված եկամուտը 6. Հիմնական գործունեությունից առաջացած վնաս կամ շահույթ հարկումից հետո 7. Արտաիրացումային եկամուտ 8. Ֆինանսական տարվա շահույթ կամ վնաս: M9 Հոդված 27 Անդամ պետությունները կարող են թույլատրել ընկերություններին, որոնք իրենց հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ չեն անցնում հետևյալ երեք չափորոշիչից երկուսի սահմանը M12 ընդհանուր հաշվապահական հաշվեկշիռ 17 500 000 եվրո M12 զուտ շրջանառություն 35 000 000 եվրո ֆինանսական տարվա ընթացքում աշխատողների միջին թիվը. 250 ընդունել 23-26 րդ հոդվածներում սահմանված կառուցվածքներից տարբերվող կառուցվածքներ հետևյալ սահմաններում. ա) 23-րդ հոդվածում 1-5-ը ներառյալ կարող են խմբավորվել մեկ հոդվածում «Համախառն շահույթ կամ վնաս» անվանմամբ. բ) 24-րդ հոդվածում Ա(1), Ա(2) և Բ(1) Բ(4) ը ներառյալ կարող են համախմբվել մեկ հոդվածում «Համախառն շահույթ կամ վնաս» անվանմամբ. գ) 25-րդ հոդվածում (1), (2), (3) և (6) ը կարող են համախմբվել մեկ հոդվածում «Համախառն շահույթ կամ վնաս» անվանմամբ. դ) 26-րդ հոդվածում Ա(1), Բ(1) և Բ(2) ը կարող են համախմբվել մեկ հոդվածում «Համախառն շահույթ կամ վնաս» անվանմամբ Կիրառվում է 12 րդ հոդվածը: Եվրոն չընդունած անդամ պետությունների դեպքում, առաջին պարբերության մեջ սահմանված գումարին համարժեք ազգային արժույթով արտահայտված գումարը պետք է լինի այն գումարը, որն ստացվում է Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում հրապարակված փոխարժեքի կիրառմամբ այդ գումարների չափը սահմանող ցանկացած հրահանգ ուժի մեջ մտնելու օրը M12
B ԲԱԺԻՆ 6 Հատուկ դրույթներ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության որոշ հոդվածների վերաբերյալ Հոդված 28 Զուտ շրջանառությունը ներառում է ապրանքների վաճառքից և ընկերության հիմնական գործունեության շրջանակներում մատուցվող ծառայություններից ստացված գումարները հանած վաճառքի զեղչերը, ավելացված արժեքի հարկը և շրջանառությանն անմիջականորեն վերաբերող մյուս հարկերը Հոդված 29 1. Ընկերության հիմնական գործունեությունից դուրս առաջացող եկամուտները և գանձումները պետք է արտացոլվեն «Արտաիրացումային եկամուտ և արտաիրացումային գանձումներ»-ում 2. Բացառությամբ, երբ 1-ին պարբերության մեջ նշված եկամուտը և գանձումներն էական չեն արդյունքների գնահատման համար, դրանց գումարի և բնույթի մասին մեկնաբանություններ են տրվում հաշվետվություններին կից ծանոթագրություններում Նույնը վերաբերում է նաև մեկ այլ ֆինանսական տարվան վերաբերող եկամտին և գանձումներին Հոդված 30 Անդամ պետությունները կարող են թույլատրել, որ շահութահարկը կամ հիմնական գործունեությունից առաջացած վնասը, ինչպես նաև արտաիրացումային շահույթից գանձվող հարկերը կամ վնասը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ հանրագումարով ցույց տրվեն որպես մեկ հոդված «Այլ հարկեր, որոնք նշված չեն վերը նշված հոդվածներում» հոդվածից առաջ Այդ դեպքում, «Հիմնական գործունեությունից առաջացած վնաս կամ շահույթ հարկումից հետո» հոդվածը չի նշվում 23-26-րդ հոդվածներում սահմանված կառուցվածքներում Եթե կիրառվում է այս շեղումը, ընկերությունները պետք է հաշվետվություններին կից ծանոթագրություններում բացահայտեն, թե որքանով են շահութահարկը կամ վնասն ազդում հիմնական գործունեությունից առաջացած շահույթի կամ վնասի և «Արտաիրացումային շահույթի կամ վնասի» վրա ԲԱԺԻՆ 7 Գնահատման կանոններ Հոդված 31 1. Անդամ պետությունները պետք է ապահովեն տարեկան ֆինանսական հաշվետվությունների մեջ նշված հոդվածների գնահատումը հետևյալ ընդհանուր սկզբունքների համաձայն. ա) ենթադրվում է, որ ընկերությունը պետք է իր գործունեությունն իրականացնի որպես կենսունակ ձեռնարկություն.
բ) գնահատման մեթոդները պետք է հետևողականորեն կիրառվեն մեկ ֆինանսական տարվանից մյուսը. գ) գնահատումը պետք է կատարվի շրջահայացորեն և, մասնավորապես աա) կարող է ներառվել միայն հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ ստացված շահույթը. M10 բբ) պետք է հաշվի առնվեն տվյալ կամ նախորդ ֆինանսական տարվա ընթացքում առաջացող բոլոր պարտավորությունները, եթե նույնիսկ նման պարտավորությունները և վնասներն ակնհայտ են դառնում հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի ու այն կազմելու ամսաթվի միջև ընկած ժամանակահատվածում. B գգ) պետք է հաշվի առնվի ամբողջ մաշվածությունը անկախ այն բանից, թե ֆինանսական տարվա արդյունքը վնաս է, թե շահույթ. դ) պետք է հաշվի առնվեն ֆինանսական տարվան վերաբերող եկամուտը և գանձումները անկախ նման եկամտի ստացման կամ վճարների կատարման ամսաթվից. ե) ակտիվների և պարտավորությունների հոդվածների բաղադրիչները պետք է գնահատվեն առանձին առանձին. զ) յուրաքանչյուր ֆինանսական տարվա սկզբնական հաշվապահական հաշվեկշիռը պետք է համընկնի նախորդ ֆինանսական տարվա վերջնական հաշվապահական հաշվեկշռի հետ M10 1ա) Ի լրումն (1)(գ)(իը) պարբերությանը համաձայն սահմանված գումարների անդամ պետությունները կարող են թույլատրել կամ պահանջել, որ հաշվի առնվեն տվյալ կամ նախորդ ֆինանսական տարվա ընթացքում առաջացող բոլոր կանխատեսելի պարտավորությունները և հնարավոր վնասները, եթե նույնիսկ նման պարտավորությունները և վնասներն ակնհայտ են դառնում հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի ու այն կազմելու ամսաթվի միջև ընկած ժամանակահատվածում B 2. Այս ընդհանուր սկզբունքներից շեղում թույլատրվում է բացառիկ դեպքերում: Ցանկացած նման շեղում պետք է բացահայտվի հաշվետվություններին կից ծանոթագրություններում դրանց հիմնավորումների, ինչպես նաև ակտիվների, պարտավորությունների, ֆինանսական վիճակի և շահույթի կամ վնասի վրա դրանց ազդեցության գնահատման հետ մեկտեղ Հոդված 32 Տարեկան ֆինանսական հաշվետվություններում ներկայացված հոդվածները գնահատվում են 34-42 րդ հոդվածների համաձայն, որոնք հիմնված են ձեռքբերման գնի կամ ինքնարժեքի սկզբունքի վրա Հոդված 33 1. Անդամ պետությունները կարող են հայտարարել Հանձնաժողովին, որ, շեղում կատարելով 32-րդ հոդվածից և մինչև հետագա համաձայնեցման գործընթացի ավարտը, իրենց իրավունք են վերապահում բոլոր ընկերություններին կամ ցանկացած դասի ընկերության թույլատրել կամ դրանցից պահանջել հետևյալը